Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Համահայկական ամառային 6-րդ խաղերից վանաձորցի մարզիկները նվաճեցին 18 մեդալ(ֆոտո)

. Լուրեր

Ավարտվեցին համահայկական 6-րդ խաղերը, որին մասնակցեցին 178 քաղաքների շուրջ 6000 մարզիկ-մարզուհիներ: 17 մարզաձևերի ներկայացուցիչներ մեդալների համար պայքարեցին Երևանում, Արտաշատում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում և Արցախում: Համահայկական խաղերին բավական հաջող մասնակցություն ունեցան Վանաձորի մարզիկները, ովքեր հանդես եկան 9 մրցաձևերում: Հատկապես աչքի ընկան աթլետիկայի մարզադպրոցի սաները:
100 մետր վազքատարածությունում հաղողի կոչմանն արժանացավ Աշխեն Հովհաննիսյանը, 200 և 1500 մետր վազքատարածություններում հավասարը չունեավ Լիլիթ Հարությունյանը, 4 * 400 մետր փոխանցումավազքի քառյակը՝Լիլիթ Հարությունյան-Էլլադա Ալավերդյան-Աննա Քարհանյան և Աշխեն Հովհաննիսյան կազմով: 5-րդ ոսկե մեդալը պարգևեց Արսեն Սարգսյանը, ով 7 մետր 51 սմ արդյունքով դարձավ համահայկական խաղերի հաղթող: Արսենը արծաթե մեդալի արժանացավ նաև եռացատկի մրցումներում: Վանաձորի աթլետներից արծաթե մեդալակիրներ դարձան Մարիաննա Բաղյանը,Լիլիթ Հարությունյանը և Էլլադա Ալավերդյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Աննա Քարհանյանը, Նարեկ Ղուկասյանը և Մելինա Խաչատրյանը:
Վանաձորցիներից հաճելի անակնկալ մատուցեց բազկամարտիկ Կամիլիա Շլյանինան, ով ձախ ձեռքի մրցումներում նվաճեց ոսկե, իսկ աջ ձեռքով՝ արծաթե մեդալներ: Բազկամարտի ձախ ձեռքի մրցումներում արծաթե մեդալի արժանացավԱրսեն Մախսուդյանը:
Բավականին հաջող մասնակցություն ունեցավ Վանաձորի հանդբոլի թիմը, տանելով միայն հաղթանակներ, վանաձորցիները հասան եզրափակիչ փուլ միայն լրացուցիչ ժամանակում, այն էլ մեկ գնդակի տարբերությամբ հանդբոլի հավաքականը 38:37 հաշվով զիջեց Մարսելի ընտրանուն և արժանացավ արծաթե մեդալի:
Ընդհանուր հաշվարկներով Վանաձորի մարզիկ-մարզուհիները նվաճեցին 18 մեդալ(6 ոսկե, 8 արծաթե և 4 բրոնզե) և առաջ թողնելով միայն Երևանի և Գյումրու թիմերին՝ գրավեցին 3-րդ տեղը:
Հարկ է նշել, որ համահայկական ամառային 6-րդ խաղերի ողջ ընթացքում վանաձորցի մարզիկների կողքին էին Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, գլխավոր մասնագետ ամվել Սաֆարյանը, վանաձորից ժամանած տասնյակ երկրպագուներ: Դե իսկ խաղերի ողջ ընթացքում մարզիկներին ոգևորում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պարբերաբար թե հեռախոսազրույներ ունենալով նրանց հետ, և թե այցելելով ու անմիջական հանդիպումներ ունենալով:
Գևորգ Խաչիկյան

 

11881463_1704492809783760_1847370530_o 11882892_1704492346450473_294020939_o 11899323_1704492006450507_1966936132_o

Հանդիպում արտիստուհու հետ Օգոստոսի 13-ին Վանաձորի թիվ 2 մշակույթի տան հյուրընկալվել էր Երևանի Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը: Միջոցառմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ավագ մասնագետ Վալյա Լոռյանը, ՀՈԱԿ-ի տնօրեն Էմմա Առաքելյանը, առաջին մշակույթի տան տնօրեն Սիլվա Անտոնյանը, Գուգարքի մշակույթի տան տնօրեն Մանիկ Հարությունյանը, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան N 23 դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանը, մշակույթի գործիչներ, թաղամասի բնակիչներ և Գրետա Մեջլումյանի երկրպագուները: Միջոցառմանը ներկա էր նաև Գ Մեջլումյանի կրտսեր կոլեգաներից Էլֆիք Զոհրաբյանը, ով հանդես եկավ իր գեղեցիկ խոսքով, և մի քանի ավելացում արեց նրա կյանքից: Միջոցառմանը իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան սիրված երգիչներ՝ ամուսիններ Էմին Սահակյանը և Թերեզա Տեր-Սիմոնյանը, ովքեր ներկայացրեցին հայ և արևմտահայ դասականների բառերով գրված երգեր՝ գերելով հանդիսականների սրտերը: Միջոցառումը վարում էր Իվան Անտոնյանը, ով ներկայացրեց Գ. Մեջլումյանի, Է. Սահակյանի կենսագրությունները և նրանց անցած արվեստի ուղին: Այնուհետև Գ. Մեջլումյանը կարճ և բովանդակալից ներկայացրեց իր արվեստում ունեցած դերակատարումներից ,հաջողություններից և շրջագայություններից հատվածներ: Միջոցառմանը հյուրերը իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին սիրելի հյուրին, ով սիրով պատասխանում էր դրանց: Հետաքրքիր և արվեստով լի միջոցառմանը հանդիսականները մի ակնթարթ տեղափոխվեցին 80-ականների Կիրովական , և միևնույն ժամանակ հիշեցին Մեջլումյանական դերակատարումներ, «Մուրացանի Ռուզան», Վարյան «Բալենու Այգին» և այլն: Գ. Մեջլումյանը հանդես եկավ նաև մենախոսությամբ, որը ընդունվեց ջերմ ծափահարություններով: Միջոցառման ավարտին իր շնորհակալական խոսքով հանդես եկավ և թիվ 2 մշակույթի տան տնօրեն Ժաննա Պողոսյանը, ով շնորհակալություն հայտնեց հյուրին հրավերը չմերժելու և գեղեցիկ պահեր պարգևելու համար, և Գ.Մեջլումյանը նման ջերմ ընդունելության համար,և հույս հայտնեց, որ նման հանդիպումները Վանաձորցիների հետ շարունակություն կունենան:
Գայանե Մարկոսյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր