Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Տեղի ունեցավ Վանաձորի ավագանու 2017 թվականի անդրանիկ նիստը

. Լուրեր

Այսօր Վանաձորի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու արտահերթ նիստ:
Նիստին ներկա էին  ավագանու 33 անդամներից 15-ը, ովքեր ներկայացնում էին ավագանու խմբակցություններից  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 13  ավագանի, և Հայ Հեղափոխական դաշնակցությունը՝ 2 ավագանի: Մինչ նիստի օրակարգին անցնելը,  քաղաքապետ և միաժամանակ ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը շնորհավորեց ներկաներին 2017 թվականի ավագանու գարնանային նստաշրջանի անդրանիկ նիստի առթիվ: 
Ավագանու արտահերթ նիստի օրակարգն օբյեկտիվ պատճառներով  բավականին ընդգրկուն էր  և ավագանուն էր ներկայացվել թվով 14 որոշման նախագծեր:
Նիստի ընթացքում օրակարգի բոլոր հարցերը քննարկվեցին շահագրգիռ հարց ու պատասխանով, պարզաբանումներով ու բացատրություններով, քանի որ օրակարգի մի շարք որոշումների նախագծեր կանխորոշելու էին Վանաձոր համայնքի  ոչ միայն 2017 թվականի գործունեությունը, այլ նաև հեռանկարում՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացումը:
Օրակարգում ներառված էին հետևյալ  ավագանու որոշման նախագծերը.  
1. Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և Վանաձոր համայնքի ավագանու 2012թ. նոյեմբերի 07-ի թիվ 54-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
3. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու ևՎանաձոր համայնքի ավագանու 2012թ. նոյեմբերի 07-ի թիվ 55-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. Վանաձոր համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը ևպաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2014թ. փետրվարի 04-ի թիվ 2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
5. Վանաձոր համայնքի 2017 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին:
6. Հ Հ Լոռու մարզի Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարներիև համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և բնակելիտարածքների վարձավճարների սակագները սահմանելու մասին:
7. Վանաձոր համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին
8. Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին
9. Վանաձորի համայնքի 2016 թվականի տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
10. Տարոն-3 թաղամասի ՔՇՀ-11 թիվ 25 շենքի համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանների օտարման մասին:
11. «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կիրառելու մասին
12. «Լոռիջրմուղ կոյուղի» ՓԲԸին շինություններ և հողամաս տրամադրելու մասին:
13. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներինհամաձայնություն տալու մասին:
14. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին:
Ավագանու հերթական նիստի օրը, ավագնու որոշմամբ, նշանակվեց  2017 թվականի ապրիլի 18-ին:
Վանաձորի համայնքապետարան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր