Սիրելի՛ հայրենակիցներ
Համաձայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի` փետրվարի 14-ը Տեառնընդառաջի տոնն է: Վանաձորի Ս. Գր. Նարեկացի և Ս. Աստվածածին եկեղեցիներում ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նորապսակների մասնավոր օրհնություն:
Փետրվարի 13-ին` երեկոյան ժամը 17:00-ին` ժամերգությունից հետո, կկատարվի Տեառնընդառաջի նախատոնակ, որից հետո եկեղեցու բակում կվառվի մեր ժողովրդի կողմից սիրված Տեառնընդառաջի խարույկը, որը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ