Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ

. Լուրեր

Սիրելի՛ վանաձորցիներ,
Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ:
24 տարի առաջ աշխարհի քարտեզի վրա ստեղծվեց հայկական անկախ պետություն: Համոզված եմ` յուրաքանչյուրս սիրում է իր հայրենիքն ու անձնվիրաբար պատրաստ է իր կյանքը տալ հանուն Հայաստանի Հանրապետության: Հայացք գցելով անցյալին` կարող ենք հպարտությամբ նշել, որ պայքարի և պատերազմի գնով ձեռք բերված անկախությունը բոլորիս հաղթանակն է: Նորաստեղծ Հայաստանն անցել է բազում փորձություններով, որից հայ ժողովուրդը պատվով է դուրս եկել:
Իհարկե, այսօր դեռևս չլուծված բազում խնդիրներ կան, որոնց լուծումները տալու ենք միասին: Դրանք մեր բոլորի ամենօրյա աշխատանքն են: Համոզված եմ` յուրաքանչյուրս մեր նվիրվածությամբ, հետևողականությամբ, սրտացավությամբ և լավ աշխատանքով կկարողանանք ապահովել և պահպանել մեր հայրենիքի զարգացումը կյանքի յուրաքանչյուր բնագավառնում:
Չնայած բազում դժվարություններին` հայը կարողանում է անկեղծ ուրախանալ և օրն իսկապես տոն դարձնել: Սեպտեմբերի 21-ը հիրավի տոն է ողջ հայ ժողովրդի համար: Մեր պապերի երազած, մեր եղբայրների արյամբ ձեռք բերված անկախությունն այսօր բոլորիս բարձրագույն արժեքն է, որի պահպանումը ներկա սերնդի սուրբ գործն է:
Մեկ անգամ ևս շնորհավորելով անկախության տոնի առթիվ՝ հայկական պետականությանը մաղթում եմ խաղաղ երկինք:
Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան, շնորհավո՛ր տոնդ, անկախ հայ ժողովուրդ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր