Վանաձոր համայնքի 2016 թ. բյուջեի նախագծի առցանց հանրային քննարկում

Վանաձորի քաղաքապետարանը քաղաքացիներին, կազմակերպություններին հրավիրում է քաղաքի 2016 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման՝ առցանց:
Վանաձոր համայնքի 2016 թվականի բյուջեի նախագծին բոլոր շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ քաղաքապետրանի պաշտոնական կայքի գլխավոր էջում:
Շահագրգիռ անձինք 2016 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և տեսակետները կարող են ներկայացնել առցանց, օգտվելով քաղաքապետարանի պաշտոնական կայքի ԿԱՊ ենթաէջից:
Առաջարկությունների և տեսակետների ընդունման վերջնաժամկետն է 2015 թվականի նոյեմբերի 3-ը:

Վանաձորի քաղաքապետարան

You May Also Like

Leave a Reply