Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

2013 Վանաձորի բյուջեի կատարողականը կդրվի հանրային քննարկման

. Լուրեր

Փետրվարի 3-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը, որը վարում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Հիշեցնենք, որ քաղաքապետի  հանձնարարությամբ աշխատակազմը 2014 թ-ին որդեգրել է աշխատանքի նոր ոճ և քաղաքապետարանի բաժինների պետերը  խորհրդակցություններին ներկայացնելու են նաև ամենամսյա հաշվետվություն: Փետրվարի 3-ի խորհրդակցությունն ամբողջովին նվիրված էր բաժնի պետերի հաշվետվությունների լսումներին և քննարկումներին: Հանրությանը հատկապես կհետաքրքրի հաշվետվությունների այն հատվածները, որոնք անմիջականորեն առնչվում են համայնքի բնակիչների առօրյային, իրավունքներին  և տվյալ ամսում համայնքային կյանքի բնականոն ապահովմանը: Տեղեկացվեց, որ քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը մեկ ամսվա ընթացքում քաղաքացիներից ստացել է 156 դիմում, , որոնցից պատասխանվել է 104-ին, իսկ 52-ն ընթացքի մեջ է: Քաղաքապետը, հաշվի առնելով նաև վերոհիշյալ փաստը, կրկին  կարևորեց այն հանգամանքը և տարեսկզբին իր հանձնարարություն առա այն, որ  2014 թվականի առաջին կիսամյակի ավարտը Վանաձոր քաղաքն անպայման պետք է ունենա գլխավոր հատակագիծ, թեև բաժնի պետը հավաստիացրել է , որ գլխավոր հատակագիծը ավելի վաղ ժամկետում սահմանված կարգով կդրվի քննարկման և հաստատման:Ֆինանսական բաժնի պետը տեղեկացրեց, որ 2013 թվականի արդյունքներով Վանաձոր համայնքը սեփական եկամուտների գծով 117.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:  Առաջիկայում 2013 թվականի քաղաքի բյուջեի կատարողականի ցուցանիշները կտեղադրվեն  պաշտոնական կայքում հասրակական լայն քննարկման նպատակով: Քաղաքապետը թեև դրական գնահատեց սեփական եկամուտների գծով աշխատանքը, սակայն համապատասխան ծառայությունների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ՛՛Վանաձոր-Քիմպրոմ՛՛ ՓԲԸ-ն չի կատարել իր պարտականությունները , չի վճարել իր գույքահարկի և հողի հարկի պարտքերը, որոնք առ 21.01.2014 թվականը կազմում են 28 մլն 282 հազար դրամ, որից տույժ՝ 6 մ լն դրամ: Սա մեծ թիվ է և Վանաձորի նման քաղաքի համար ունի լուրջ ու որոշիչ նշանակություն բյուջեի կատարման առումով: Քաղաքապետը հանձնարարեց կրկին դատական կարգով պահանջել այդ գումարը կոմբինատից:

Խորհրդակցության ընթացքում տեղեկացվեց նաև , որ 2014 հունվար ամսին քաղաքապետարանի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի կողմից  Հայրենական մեծ պատերազմի 19 վետերանի տրվել է  անվճար երթևեկության կտրոններ:

Իրենց հաշվետվությունները ներկայացրին նաև այլ ոլորտները համակարգող բաժինների ղեկավարները:

Քաղաքապետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց կատարված աշխատանքը, սակայն հատուկ կարևորեց փետրվարի  8-ին Թեժ Լեռ տարածքում կայանալիք ՛՛Լոռվա Ձմեռ- 2014՛՛ մարզական տոնակատարության նախապատրաստական աշխատանքները, որպեսզի միջոցառումը դառնա առավել մասսայական , քանի որ այն վաղուց հանրապետական մասշտաբի միջոցառում է:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետը համապատասխան ծառայություններ հանձնարարականներ տվեց առաջիկա շաբաթվա համար:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր