- Վանաձոր - http://vanadzor.am -

2012 թվականի տարվա լավագույն դատավորը և լավագույն դատարանը

Posted By Vanadzor On February 19, 2013 @ 18:29 In Լուրեր | No Comments

2012 թվականի տարվա լավագույն դատավորը և լավագույն դատարանը: Վարչական արդարադատություն իրականացնող դատավորներից 2012թ. «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Աղասի Սամվելի Դարբինյանը:

Փետրվարի 16-ին կայացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը:

Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:

Օրակարգում ընդգրկված էին նաև՝ 2012թ. լավագույն դատավորներ և լավագույն դատարաններ ճանաչելու և մրցանակներ հանձնելու հարցերը:

Ամեն տարի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է դատավորների գործունեության ցուցանիշները:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փաստել է,որ նախորդ տարիներին լավագույն դատավոր ճանաչված դատավորները շարունակում են պահպանել մասնագիտական բարձր որակներ: Վարչական դատարանում լավագույն ցուցանիշներն ունեն Քրիստինե Մկոյանը, Ռուզաննա Հակոբյանը և Արման Թովմասյանը:

Արդյունքում, վարչական արդարադատություն իրականացնող դատավորներից 2012թ. «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Աղասի Դարբինյանը:

Քաղաքացիական գործեր քննող դատավորներից Երևան քաղաքում լավագույն արդյունքներ ունեն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Մարգարիտա Հարթենյանը, Անի Մխիթարյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը:

Երևան քաղաքից, քաղաքացիական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը:

Մարզերից, քաղաքացիական գործեր քննող դատավորներից լավագույններից են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Վանիկ Վարդանյանը, Արթուր Թամրազյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Ենոքյանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Գալստյանը:

Մարզերից, քաղաքացիական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին արժանացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գուրգեն Գագիկյանը:

Քրեական գործեր քննող դատավորներից Երևան քաղաքում լավագույններից են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:

Երևան քաղաքից, քրեական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին արժանացավ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:

Մարզերից, քրեական գործեր քննող դատավորներից լավագույնների կազմում են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Հարություն Մովսեսյանը և Մարտին Սարոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Մարինե Մելքոնյանը և Մուշեղ Հարությունյանը:

Մարզերից, քրեական գործեր քննող դատավորներից 2012թ. «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին արժանացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Լավագույն դատարանների կազմում են Շիրակի մարզի, Գեղարքունիքի մարզի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները:

2012թ. «Տարվա լավագույն դատարան» ճանաչվեցին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը

Էդիկ Հովսեփյան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/2012-lavaguyn-datavory-yev-lavaguyn-datarany/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2F2012-lavaguyn-datavory-yev-lavaguyn-datarany%2F&t=2012+%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1+%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6+%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A8+%D6%87+%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6+%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=2012+%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1+%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6+%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A8+%D6%87+%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6+%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2F2012-lavaguyn-datavory-yev-lavaguyn-datarany%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2F2012-lavaguyn-datavory-yev-lavaguyn-datarany%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.