Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

14 և ավելի նոր աշխատատեղ հաշմանդամություն ունեցող անձանց համար

. Լուրեր

Ստեղծվում է նպատակային ձեռնարկություն, ուր աշխատողների 70 տոկոսը լինելու են հաշմանդամություն ունեցող անձինք: 2013 թվականի ապրիլի 30-ին Վանաձորի քաղաքապետի և ՛՛Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ՛՛ կազմակերպության միջև կնքվել է համաձայնագիր , որի համաձայն կողմերի համաֆինասավորման և այլ կարգի անհրաժեշտ ներդրումների արդյունքում կստեղծվի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ձեռնարկություն` «Նեցուկ ՀՁ» : Նախնական փուլում ձեռնարկությունը կունենա 20 աշխատողներ, որոնցից առնվազն  70 տոկոսը կլինեն տարբեր կարգերի հաշմանդամություն ունեցող անձինք: Ձեռնարկության հիմնադրման նպատակով Վանաձորի քաղաքապետարանը և  ՛՛Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ՛՛ կազմակերպությունը 50/50 հարաբերակցությամբ կներդնեն 33.6 մլն դրամ, յուրաքանչյուր կողմը՝ 16.8 մլն դրամ:Իր ներդրման շրջանակներում Վանաձորի քաղաքապետարանը պետք է վճարի նաև ձեռնարկության (Համայնքային ոչ-առևտրային կազմակերպություն ) աշխատակիցների աշխատավարձը, ինչպես նաև ապահովի ձեռնարկության բնականոն գործունեության համար համապատասխան տարածք-շինություն: Նախատեսվում է, որ այդ ձեռնարկությունը գործունեություն է իրականացնելու գույքի պահպանման և սանիտարական մաքրման ոլորտում: Համաձայն գրավոր պայմանավորվածության ձեռնարկության աշխատակազմի ընտրությունն  իրականացնելու են Վանաձորի քաղաքապետարանը,  ՛՛Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ՛՛ կազմակերպությունը և ՛՛Զբաղվածության պետական ծառայություն՛՛ գործակալությունը ՝ համատեղ: Հուլիսի 25-ին իր հերթական նիստում Վանաձորի ավագանին  հավանություն տվեց ծրագրին և իր որոշմամբ հաստատեց բյուջեից ֆինանսական հատկացումների առաջարկը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր