Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր քաղաքում ևս 12 ընտանիքի հանձնվեցին բնակարանների բանալիները:

. Լուրեր

Ավարտին մոտեցավ <Առդա> տնաշինական կենտրոնի, <Ֆուլլեր> բարեգործական հիմնադրամի և Վանաձորի քաղաքապետարանի համատեղ ծրագրի հեթական փուլը, որի շնորհիվ այս անգամ բանալիներ հանձնվեցին տարիներ շարունակ ոչ աղետի հետևանքով մնացած ու վագոն-տնակներում բնակված 12 ընտանիքներին: Ծրագրին այս տարի միացել է նաև <Կամրջակ> հասարակական կազմակերպությունը:
Տարոն 3 թաղամասում կառուցված 1,2 և 3 սենյականոց բնակարանները բաշխվեցին վիճակահանությամբ: Պաշտոնական մասի ավարտից հետո հեթն արդեն բնակարանամուտին էր, բայց մինչ այդ՝ տնօրհնեքի արարողություն:
Տարիներ շարունակ մաշված, խոնավ ու տարրական պայմաններից զուրկ գտնվող վագոն-տնակներում բնավող ընտանիքների համար քարե շենքերում բնակարան ունենալը հրաշքի նման մի բան էր:
<Առդա> տնաշինական կենտրոնի, <Ֆուլլեր> բարեգործական հիմնադրամի և Վանաձորի քաղաքապետարանի միջև կնքված հուշագրով դեռ տարիներ առաջ նախատեսվեց Վանաձորում կառուցել 96 բնակարան՝ ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար: 68 ընտանիքի արդեն իսկ տրամադրվել է: Առաջիկայում կկառուցվի ևս 28ը:
Նկատենք, որ այս ծրագիրը Հայաստանում թերևս միակն է, երբ բնակարան է կառուցվում ոչ աղետի հետևանքով անօթևան մնացածների համար: Ծրագրի ստեղծման ու շարունակության համար իր ներդրումն ունի անձամբ Վանաձորի քաաքապետը, ում համար անօթևանության խնդրի լուծումը Վանաձորում կարևորագույն հարցերից մեկն է:
P1510174

P1510179

P1510193

P1510197

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր