Տիգրան Մանսուրյանի համերգը Վանաձորում

Սիրված կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը համերգային հագեցած ծրագրով Վանաձորում էր: Ստեղծագործական համերգ-երեկոյի աջակիցներն էին Վանաձորի համայնքապետարանը և Լոռու մարզպետարանը: Գլխավոր աջակիցը մշակույթի նախարարությունն էր: Հայաստանի կամերային երգչախումբն ու լավագույն մեներգիչները Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում հոկտեմբերի 1-ին վանաձորցի երաժշտասերներին նվիրեցին գեղեցիկ համերգային երեկո: Այն կրում էր  «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը: Մաեստրոն սիրելի բանաստեղծների՝ Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծությունները երգեր է դարձրել: <<Հայ գրողների բառերն ինձ թելադրում են հնչյուններ>>,-ասում է կոմպոզիտորը և հիշում, թե ինչպես էր առաջ արտասահման ուղևորությունների մեկնելուց առաջ պարտադիր կերպով համերգ ունեում Հայաստանի ներսում. <Մշտապես աշխատում էի առավելությունը չտալ  հեռավոր ճամփորդություներին, այլ դրանք համազոր պահել : Եղավ մի ժամանակ, որ իմ այս սկզբունքը չկարողացա լիովին իրագործել և ավելի շատ դրսում էի լինում համերգային ուղևորություններով: Հիմա նորից վերադարձել է հավասարակշռության շրջանը: Ես արտասահման մեկնելուց աաջ նախ համերգներ եմ ունենում իմ տանը>: Վանաձորցին երաժշտության լեզվով Չարենց և Իսահակյան վայելելու հնարավորություն ունեցավ  գլխավոր խմբավար՝ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած պետական կամերային երգչախմբի վիրտուոզ կատարմամբ: Վանաձորյան համերգը Տիգրան Մանսուրյանը նվիրել էր արձակագիր Հրանտ մաթևոսյանի հիշատակին: Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Ավարտին շնորհավորանքի և երախտիքի խոսքով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ ընդգծելով, որ անգնահատելի է Տիգրան Մանսուրյանի դերը հայ դասական երաժշտարվեստում: Նրա ստեղծագործությունները արդիական և սիրելի են բոլոր սերունդների համար: Մաեստրոն և Ռոբերտ Մլքեյանը համայնքի ղեկավարի կողմից ստացան խորհրդանշական նվերներ: Երեկոյի վերջում Մամիկոն Ասլանյանի խնդրանքով Տիգրան Մանսուրյանը նվագեց իր հայտնի ստեղծագործություններից  մեկը:

Տիգրան Մանսուրյանը համերգային ծրագրով լինելու է նաև Արթիկում:

You May Also Like

Leave a Reply