Վանաձոր քաղաքի հաշմանդամների «արագ» շախմատի և շաշկու առաջնություն

Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի համաձայն, 2018թ-ի հուլիսի 26-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության շախմատի ակումբում անց է կացվել Վանաձոր քաղաքի հաշմանդամների «արագ» շախմատի և շաշկու առաջնություն:
Արագ շախմատի մրցաշարերը անց են կացվել օլիմպիական մրցակարգով: Տղամարդկանց մրցումներում առաջին տեղ է գրավել Սարգիս Աթաբեկյանը, երկրորդ տեղ է գրավել Վանիկ Բադալյանը, երրորդ տեղ` Համլետ Մեջլումյանը:
Շաշկու առաջնությանը տղամարդկանց մրցումներում առաջին տեղ է գրավել Սայադ Յալյոյանը, երկրորդ տեղ է գրավել Գևորգ Սաքանյանը, երրորդ տեղ` Արայիկ Խառատյանը: Կանանց մրցումներում առաջին տեղ է գրավել Անահիտ Ղաբուզյանը, երկրորդ տեղ` Մարգարիտ Սիմոնյանը, երրորդ տեղ` Անուշ Ավետիսյանը:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով և նվերներով:

You May Also Like