Վանաձոր քաղաքի կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնություն

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մայիսի 30-ից հունիսի 2-ը «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում անցկացվեց 2005-2006թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն՝ նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին: Մարզադպրոցի բացօթյա խաղահրապարակում բարձր մակարդակով կազմակերպվեց մրցումների բացման արարողությունը, որին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Լոռու մարզի ԵԿՄ-ի նախագահ Կամո Հովհաննիսյանը, ԵԿՄ-ի անդամներ և վետերան ազատամարտիկներ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը և ուրիշներ, որոնք հանդես եկան իրենց ողջույնի խոսքով: Այնուհետ մասնակիցներն այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Մասնակցության հայտեր էին ներկայացրել թվով 110 մասնակից՝ Ջավախքից, Արցախից (2 թիմ), Գյումրիից, Ազատանից, Իջևանից, Փարաքարից, Կուրթանից, Սպիտակից, Արթիկից, ինչպես նաև Վանաձորի 4 մարզական կազմակերպություններից՝ «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզադպրոց» ՀՈԱԿ, «Հայաստան» ՄՀԿ, «Մենապայաքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ և «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ:
Հաղթողներ դարձան`
Սանասար Մելքոնյանը (Սպիտակ),
Էրիկ Առուստամյանը (Արցախ),
Էրիկ Թեմուրյանը (Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց),
Դավիթ Մարկոսյանը (Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց),
Աղվան Բաղդասարյանը (Փարաքար),
Վազգեն Քարհանյանը (Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց),
Գագիկ Թորոսյանը (Արցախ),
Ռազմիկ Ասլանյանը (Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց),
Սպարտակ Նահապետյանը (Գյումրի),
Հարություն Խաչատրյանը (Արթիկ),
Գոռ Այվազյանը (Ջավախք),
Արթուր Ավետիկյանը (Գյումրի),
Արթուր Օթարյանը (Իջևան),
Արշակ Բաբլումյանը (Ազատան),
Արման Միսկարյանը (Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց),
Արմեն Հովակիմյանը (Իջևան),
Էրիկ Բուլղադարյանը (Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց),
Յուրա Բաբլումյանը (Ազատան),
Լյովա Կիրակոսյանը (Գյումրի),
Նարեկ Ներսիսյանը (Արթիկ),
Վահե Գրիգորյանը (Փարաքար),
Էդուարդ Ստեփանյանը (Ջավախք),
Պավել Շախբազյանը (Ջավախք),
Սամվել Ղազարյանը (Ջավախք),
Արման Մարտիրոսյանը (Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց):

Փակման արարողությանը ներկա էին ԵԿՄ վարչության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը, վանաձորցի բռնցքամարտիկ ԽՍՀՄ հնգակի չեմպիոն , սպորտի միջազգային կարգի վարպետ Սամսոն Խաչատրյանը:
Ըստ քաշային կարգերի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով, մեդալներով, գավաթներով:
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին և «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի կոլեկտիվին: ԵԿՄ պատվոգրերով պարգևատրվեցին նաև Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:

You May Also Like