Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հայրենական Մեծ պատերազմի վետերան՝ Ռաֆայել Ղարագյոզյանի 95-ամյակի առթիվ

Հարգարժան պարոն Ղարագյոզյան, Վանաձոր համայնքի ավագանու և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ հոբելյանի առթիվ: Ձեր անցած հերոսական ուղին, Ֆաշիզմի դեմ պայքարում ցուցաբերած սխրանքը հայրենասիրության անգնահատելի դաս են յուրաքանչյուր սերնդի համար: Դուք ջանք չեք խնայել նաև հայրենի քաղաքի շենացման գործում, կանգնած եք եղել վետերանների կողքին և ամեն ինչ արել՝ նրանց խնդիրները լուծելու համար: Խոնարհվում եմ Ձեր վաստակի առջև,
կրկին շնորհավորում եմ ծննդյան տոնի առթիվ, մաղթում եմ առողջություն և արևշատություն:
Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հայրենական Մեծ պատերազմի վետերան՝ Ռաֆայել Ղարագյոզյանը ծնվել է 1924 թ.-ին: Նախնական կրթությունը ստացել է Կիրովականի N3 դպրոցում, ապա 9-րդ դասարանից՝ Քիմգործարանին կից ուսումնաարտադրական դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատել է՝ որպես փականագործ: Բարձրագույն կրթությունն այդպես էլ մնացել է երազանք, քանի որ 1942 թ.-ին մեկնել է ռազմաճակատ: 1944 թ.-ին վիրավորվել է և զորացրվել, սակայն հաջորդած աշխատանքային գործունեությունն առավել կարևոր և պատվաբեր էր: Մինչ օրս բազմաթիվ պարգևներ ու մեդալներ է ստացել: Վանաձոր համայնքի ավագանու որոշմամբ նրան շնորհվել է «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչումը:

You May Also Like