Վանաձոր համայնքի ղեկավարը բանաստեղծուհի Լենա Անթառանյանին շնորհավորագիր հանձնեց հոբելյանի առթիվ

Օրերս լրացավ բանաստեղծուհի, Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանի 70-ամյակը:
Այսօր՝ օգոստոսի 20-ին, վանաձորցիների կողմից սիրված, վաստակաշատ մտավորականին հյուրընկալեց Վանաձոր համայնքի ղեկավարը: Մամիկոն Ասլանյանն իր շնորհավորանքի խոսքում մասնավորապես ասաց. «Անուրանալի է Ձեր ավանդը Վանաձորի մշակութային կյանքում: Երկարատև և բեղմնավոր աշխատանքային գործունեության ընթացքում Ձեր անձը նվիրել եք գրականության հանրահռչակմանը, սերունդների մեջ ձևավորել գեղագիտական ճաշակ, ստեղծել միջավայր, որտեղ արվեստագետներն ու արվեստասերները հաղորդակցվում են Մեծերի ստեղծագործական ժառանգությանը, իսկ արվեստը ոգեշնչվում է նոր թռիչքներով: Ձեր պոեզիան սնվում է Լոռու անապակ աղբյուրներից»:
Քաղաքապետը Լենա Անթառանյանին ծաղիկներ և շնորհավորագիր հանձնեց՝ մաղթելով անձնական և աշխատանքային բազում հաջողություններ, անսպառ եռանդ և քաջառողջություն:
Տիկին Անթառանյանն իր հերթին խոստացավ շարունակել նվիրյալ աշխատանքը՝ հանուն Վանաձորի մշակութային կյանքի առաջընթացի:

You May Also Like