ՈՐՈՇՈՒՄ N 77


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 hունիսի 2018 թվականի N 77

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի  առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0444-0044 և 06-001-0444-0045, 06-001-0211-0033 ծածկագրերի տակ գտնվող ընդհանուր 0.91123հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես անհայտ քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա/ ենթակետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0444-0044, 06-001-0444-0045 և 06-001-0211-0033 ծածկագրերի տակ ընդհանուր 0.91123հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ՝ համաձայն հողամասի հատակագծի:
  2. Վանաձոր  համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանում 06-001-0444-0044,         06-001-0444-0045 և 06-001-0211-0033 ծածկագրերի տակ գտնվող ընդհանուր 0.91123հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և համայնքային սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
  3. Սույն որոշման 1-ին կետում նշված 06-001-0444-0044 և 06-001-0444-0045 ծածկագրերի 0.03933հա մակերեսով հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ք.Վանաձոր, Ազատամարտիկների փողոց, թիվ 21/1-1 հողամաս, իսկ 06-001-0211-0033 ծածկագրով 0.8719հա մակերեսով հողամասին՝ ք.Վանաձոր, Թևոսյան փողոց, թիվ 2/11 հողամաս:

 

ԿՈՂՄ ( 24 ) ԴԵՄ( 1 ) ՁԵՌՆՊԱՀ ( 3 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Կ.Բեկչյան Ա.Կարապետյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Կ. Ղուկասյան
Ա.Գրիգորյան Է.Մովսիսյան Հ.Այվազյան
Վ.Դոխոյան Ք.Մարուքյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Ա.Մատինյան Վ.Կռոյան
Հ.Մովսիսյան Մ.Ապերյան
Մ.Հովհաննիսյան Հ.Ղամբարյան
Խ.Վարդանյան Դ.Հակոբյան
Վ.Ավագյան Ս.Աղաբեկյան
Դ.Սիմոնյան Ա.Լոքյան
Ս.Մելքոնյան Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like