ՈՐՈՇՈՒՄ N 155

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N  155

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ՀԱՅԿԱԶ ՍԻՄԻԿՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 28 մարտի 2019 թվականի «Ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու մասին» որոշումը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Լիազորել Վանաձոր համայնքի ավագանու անդամ՝ Հայկազ Սիմիկյանին(անձնագիր՝ AT0443859, տրված 30.08.2019թ., 066-ի կողմից)որպես ներկայացուցիչ ներկայացնելու Վանաձոր համայնքի ավագանու շահերը ՀՀ վարչական դատարանում՝ թիվ ՎԴ/8250/05/19 վարչական գործով ըստ հայցի՝ Լևոն Մովսեսի Մանուկյանն ընդդեմ Վանաձոր համայնքի ղեկավարի և Վանաձոր համայնքի ավագանու` «Վանաձոր համայնքի ղեկավարի 2017 թվականի նոյեմբերի          3-ի թիվ 1233-Ա և 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1472-Ա որոշումներն անվավեր ճանաչելու, որպես հետևանք հողամասն աճուրդով վաճառելու մասին 2017 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ  5/2-5 արձանագրությունը, Վանաձոր համայնքի ղեկավարի և Լիլիթ Սերգեյի Արզումանյանի միջև 2017 թվականի դեկտեմբերի 26-ին նոտարական կարգով կնքված Հողամասի (աճուրդով) առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 1178 որոշումը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Լիլիթ Սերգեյի Արզումանյանի և Էդվարդ Խաչիկի Բաբայանի միջև 2018 թվականի օգոստոսի 7-ին նոտարական կարգով կնքված անշարժ գույքի բաժանման և առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1466 որոշումը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Լիլիթ Սերգեյի Արզումանյանի և Արտուշ Պարգևի Ռփյանի միջև 2019 թվականի օգոստոսի 2-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:»:

2. Լիազորագիրը տրվում է 1 տարի ժամկետով:

ԿՈՂՄ (21) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան Ա.Սիրադեղյան
Ա.Մատինյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Հ.Մովսիսյան Ռ.Մարգարյան
Վ.Ավագյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Հ.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան Դ.Հակոբյան
Ա.Փելեշյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like