ՈՐՈՇՈՒՄ N 107


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2018 թվականի N 107

 

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՔ ԵՎ ԳՐՔԱՅԻՆ ՖՈՆԴ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձորի համայնքի Հր.Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրեն Խորեն Գասպարյանի 22.08.2018թ. թիվ 108/4315 զեկուցագիրը, ղեկավարվելով «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

 

  1. Ընդունել «Վանաձորի համայնքի Հր.Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրեն Խորեն Գասպարյանի առաջարկը` համաձայն հավելվածի:
  2. «Վանաձորի համայնքի Հր.Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրեն Խորեն Գասպարյանին` կազմակերպել սույն որոշման հավելվածում նշված գրադարանային գույքի և գրքային ֆոնդի հանձնման-ընդունման գործընթացը:

 

ԿՈՂՄ ( 18 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Է.Մովսիսյան
Խ.Վարդանյան Տ.Նազարյան
Ա.Մատինյան Ա.Լոքյան
Հ.Մովսիսյան Հ.Ղամբարյան
Մ.Հովհաննիսյան Դ.Հակոբյան
Ա.Ափինյան Ս.Ղամբարյան
Դ.Սիմոնյան Ս.Մելքոնյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like