ՈՐՈՇՈՒՄ N 102


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2018 թվականի N 102

 

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի «Ինտերկապ» բարեգործական կենտրոն /Հ.Կ./ հիմնադիր նախագահ Նորայր Զուլոյանի 30.05.2018թ. թիվ 079/3076 և 11.06.2018թ. թիվ 079/3252 գրությունները, 12.05.2018թ Մեծն Զորավար Անդրանիկի հուշարձանի մրցութային հանձնաժողովի նիստի թիվ 1 արձանագրությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 31.08.1999թ. «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 551 որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

    1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում՝ Վարդավառի հրապարակում Մեծն Զորավար Անդրանիկի հուշարձանի տեղադրմանը՝ համաձայն էսքիզային նախագծի:
    2. Հուշարձանի տեղադրման նախագիծը համաձայնեցնել Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի հետ:
ԿՈՂՄ ( 18 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Է.Մովսիսյան
Խ.Վարդանյան Տ.Նազարյան
Ա.Մատինյան Ա.Լոքյան
Հ.Մովսիսյան Հ.Ղամբարյան
Մ.Հովհաննիսյան Դ.Հակոբյան
Ա.Ափինյան Ս.Ղամբարյան
Դ.Սիմոնյան Ս.Մելքոնյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like