Մինչև սեպտեմբերի վերջ կհիմնանորոգվեն տասնյակ փողոցներ. քաղաքապետը Վանաձորի վարորդների հետ քննարկել է խնդիրները


Այսօր՝ օգոստոսի 10-ին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդունեց Վանաձորի վարորդների ֆեյսբուքյան նախաձեռնող խմբի անդամներին, ովքեր խմբի ղեկավարի՝ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ համատեղ նախաձեռնել էին բողոքի ակցիա՝ Վանաձորի ճանապարհների ոչ բարվոք վիճակը բարձրաձայնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը, ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը:
Խնդրի վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ: Համայնքի ղեկավարը ներկաներին տեղեկացրեց, որ ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են: Մրցույթներն արդեն կայացել են: Տեղի ունեցավ կառուցողական քննարկում, հնչեցին առաջարկներ: Այն փողոցները, որոնց ասֆալտապատման մասին հնչել էին առաջարկություններ, Վանաձորի քաղաքապետարանի ծրագրում ներառված են, և մինչև սեպտեմբերի վերջ փողոցների ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն: Համայնքապետարանի ասֆալտապատման ծրագրում ընդգրկված են նաև այն փողոցները, որոնք նախաձեռնության անդամների ներկայացրած ցանկում չկան: Բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Ստորև ներկայացնում ենք այն փողողոցների ցանկը, որոնցում մոտ ապագայում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ:
Չերկասի, Մաշտոցի, Սասունցիների Վերածննդի, Փարաջանովի, Մալաթիայի, Լազյան, Մոսկովյան և Շիրակացի փողոցներ, Շինարարների-Իսահակյան-Ներսիսյան փողոցները միացնող ճանապարհահատված:

You May Also Like