Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Լոռու  մարզի Վանաձոր  համայնքում  2018թ.  մայիսի 22-ին`  ժամը 15:00ին, Վանաձորի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն  հանդիսացող հողամասերի  կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ:  Մրցույթի են դրվում  հողամասեր.  

                   Տնամերձ հողամասերի, հասարակական այլ հողամասերի  և ավտոտնակների համար 0,01445հա 1 լոտով, 0.4հա  2 լոտով  և  0.00452հա 2 լոտով

  ա) Տնամերձ հողամասերի համար (10 տարի ժամկետով)

1ա.1 Աբովյան փողոց թիվ 75-1 հողամաս 0.01445հա, կադաստրային ծածկագիր – 06-001-1033-0100, հողամասի վարձավճարի  մեկնարկային  գինը սահմանված է տարեկան 2890 դրամ:

բ) Հասարակական այլ հողամասերի համար (10 տարի ժամկետով)

1բ.1 Նարեկացի փողոց թիվ 3/5 հողամաս  0.2հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0208-0006-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 40000 դրամ:

1բ.2 Նարեկացի փողոց թիվ 3/6 հողամաս  0.2հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0208-0006-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 40000 դրամ:

գ) Ավտոտնակների համար  (10 տարի ժամկետով)

1գ.1  Տ.Մեծի պողոտա թիվ 44-8/1 հողամաս  0.00198հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0434-0245, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 475 դրամ:

1գ.2  Երևանյան խճ. թիվ 153-16/1 հողամաս  0.00254հա, կադաստրային ծածկագիր – 06-001-1059-0083, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 457 դրամ:

Հողամասերի  նկատմամբ սահմանափակումներ  (սերվիտուտ) չկան:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453  հաշվարկային հաշվին վճարել 25000(քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:

Հայտերի  ընդունումը   դադարում   է  2018թ.  մայիսի 16-ին` ժամը 18:00-ին:

Լրացուցիչ  տեղեկությունների    համար    դիմել   Վանաձորի համայնքապետարանի  աճուրդային-մրցութային հանձնաժողով:  Հասցե  Տիգրան Մեծի պողոտա  22  Հեռ. (0322)4-66-10

Էլ. հասցե arxvanadzor@mail.ru

You May Also Like