- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի համայնքապետարանը միանում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Մոլորակի ժամ» միջոցառմանը և կոչ է անում համայնքի բնակիչներին 2017թ, մարտի 25-ին ժամը 20.30-21.30 անջատել բնակարանների լուսավորությունը՝ դրանով իսկ նպաստելով շրջակա միջավայրի պահպանության ու կլիմայի փոփոխության մեղմացմանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ժամին կանջատվի քաղաքի գիշերային լուսավորությունը: