- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Համապետական շաբաթօրյակի աշխատանքները շարունակվում են

Այս պահի դրությամբ համապետական շաբաթօրյակի աշխատանքները շարունակվում են: Ներկա պահին նախատեսված 22 աղբավայրից 9 արդեն մաքրվել են: Ընթացիկ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են ևս 2 աղբավայրեր՝ Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգու և նախկին տաքացուցիչների գործարանի հարևանությամբ, որոնք ևս մաքրվել են: Ընդհանուր առմամբ տեղափոխվել է 170 խմ աղբ: Արդեն մաքրվել են Իսահակյան 1-ին նրբանցքը, Իսայակյան 15 և 17 շենքերի դիմացի տարածքները, Համբարձումյան փողոցը, Աղայան 75 շենքի մոտակա տարածքը, Բաթումի փողոցը, Սպանդարյան փողոցը, Շիրակացու փողոցը: Աշխատանքներն ակտիվ ընթաքցքի մեջ են: