Կյանքից հեռացել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի նախկին քարտուղար Գագիկ Սիմոնյանը

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 61 տարեկան հասակում անժամանակ կյանքից հեռացավ Գագիկ Ռաֆիկի Սիմոնյանը: Գագիկ Սիմոնյանը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում իր երկար ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ  վայելել է  և գործընկերների , և քաղաքացիների հարգանքն ու վստահությունը, որպես սկզբունքային, մտավորական ուղղամտությամբ  անձ ու ղեկավար: Անգնահետելի է նրա ներդրումը   տեղական ինքնակառավարման մարմինների կայացման և արդյունավետ գործունեության առումով, որպես Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար: Նրա հիշատակը վառ կմնա ոչ միայն հարազատների ու ընկերների, այլև բոլոր նրանց մոտ, ովքեր երբևէ առիթ են ունեցել ճանաչել  բարեկիրթ և պարկեշտ անհատին ու համայնքային ծառայության պաշտոնյային:

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը,  համայնքապետարանի աշխատակազմը, նախկին և գործող ավագանու անդամները ցավակցում են Գագիկ Սիմոնյանի  ընտանիքին, հարազատներին ու ընկերներին՝ անժամանակ կորստի առիթով:

Տեղեկացնում ենք նաև, որ Գագիկ Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, ժամը 17.00-ից: Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 3-ին ժամը 13.00-ին , «Մատուռ» սրահից:

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like