Սեպտեմբերի 15-ին Վանաձորի ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում անցկացվեց «Մարզական փառատոն» ամենամյա միջոցառումը: Փառատոնին մասնակցեցին քաղաքի ուսումնական հաստատությունների, քոլեջների, մարզադպրոցների 20 կոլեկտիվ՝ շուրջ 2000 մասնակցով: Փառատոնի բացման արարողությանը ներկա գտնվեցին Վանաձորի համայնքապետարանի, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ:
Փառատոնն անցկացվեց 7 մրցակցային մարզաձևերից`
- կշռաքարերի բարձրացում
- շախմատ
- նարդի
- ազգային կոխ ըմբշամարտ
- մինի ֆուտբոլ
- բազկամարտ
- մասսայական վազքարշավ 1000մ (տղա, աղջիկ)
Անց կացվեցին նաև ցուցադրական ելույթներ հետևյալ մարզաձևերից`
- բռնցքամարտ
- ակրոբատիկա
- սուսերամարտ
- պարանի ձգում
- կշռաքարի նետում
ինչպես նաև ժողովրդական խաղեր
- լախտի
- քաշոցի
- աքլորախաղ
Փառատոնին մասնակցեցին նաև երգի-պարի համույթները և անհատ կատարողներ:
Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի կողմից հաստատված մրցավարական կազմը բարձր մակարդակով և կազմակերպվածությամբ անցկացրեց բոլոր մարզաձևերի թե´ մրցակցային, և թե´ ցուցադրական մրցելույթները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, Լոռու մարզպետարանի կրթական ծրագրերի համակարգող, Վանաձոր համայնքի ավագանու անդամ Դավիթ Հակոբյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված հավաստագրերով և մրցանակներով պարգևատրվեցին հետևյալ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները`
կշռաքարերի բարձրացում – Մարկոսյան Դավիթ (<<Աշխատանքային ռեզերվներ>> ՄՀԿ)
շախմատ – Գասպարյան Դավիթ (Շախմատի ՄՊՄԴ)
նարդի – Հարությունյան Համլետ(<<Մենապայքարային մարզաձևերի>> ՄՊՄԴ)
ազգային կոխ ըմբշամարտ – Մելքոնյան Հովհաննես
մինի ֆուտբոլ – Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի թիմ
բազկամարտ – Զուրաբյան Արամ (<<Ալեքս>> մարզական ակումբ)
մասսայական վազքարշավ 1000մ (տղա, աղջիկ)- Տոնոյան Էրիկ (աթլետիկայի ՕՀ ՄՄԴ)
Գրիգորյան Թամարա (աթլետիկայի ՕՀՄՄԴ)
Հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարական կազմին, լավագույն մասնակցություն ցուցաբերած կազմակերպություններին, երաժշտական համույթներին, անհատ կատարողներին և փառատոնին աջակցող ոստիկանության բաժնի աշխատակիցներին: