- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

«ԱՄԵՍԿՈ» ՍՊԸ-ն հրավիրում է

Հարգելի վանաձորցիներ, սույն թվականի նոյեմբերի 9-ին Թեքեյան կենտրոնում (Երևան, Խանջյան փողոց, 50) կկայանա «ԱՄԵՍԿՈ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված իսպանական ձեռնարկությունների շնորհանդես և հանդիպում՝ հայաստանյան շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Ալմերիա նահանգն Իսպանիայում համարվում է ֆոտովոլտային էներգիայի համար մեկ արտադրողը, իսկ ջերմոցային գյուղարդյունաբերության բնագավառում համարվում է առաջատար՝ ամբողջ աշխարհում՝ իր 40 000-ից ավելի հեկտար ջերմոցներով:

«ԱՄԵՍԿՈ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում և աջակցում է իսպանական կազմակերպություններին՝ հայաստանյան շուկայում կապեր հաստատելու և տարբեր նախագծեր իրականացնելու գործում, կազմակերպում է իսպանական մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների կոմերցիոն այցը Հայաստան՝ համապատասխան շահագրգիռ մարմիններին գործարար առաջարկներ ներկայացնելու նպատակով:

«ԱՄԵՍԿՈ» ՍՊԸ-ն բոլոր շահագրգիռ կազմակերպություններին սիրով հրավիրում է մասնակցելու հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ այն կարող է հիմք հանդիսանալ հետագա փոխշահավետ համագործակցության համար:

Ստորև ներկայացնում ենք միջոցառման ծրագիրը:

Իսպանական ձեռնարկությունների հանդիպում-շնորհանդեսի ծրագիր

10:00 – 10:15  Բացում և ներածական խոսք

10:15 – 11:30  Պրեզենտացիաներ առանց հարց ու պատասխանի շրջանի

Irsolav – Խեսուս Կուադրադո  (Jesús Cuadrado)
NGS New Growing System – Ալվարո Վալյե Գարսիա (Alvaro Valle Garcia)
Biorizon – Կառլոս Լոպես Գալդոն (Carlos López Galdón)
IGF – Կրիստինա դել Տորո  (Cristina del Toro)
Mat Exakta – Ալեխանդրո Սանչես Կառենյո (Alejandro Sanchez Carreño)
Effergy – Օսկար Մոնտես Զավալա (Oscar Montes Zavala) և
Ալեխանդրո Պաստրանա (Alejandro Pastrana)
Iberocons – Ռաֆաել Ալկալդե Օռելյանա (Rafael Alcaide Orellana)

11:30 – 13:00              Հարցերի ու քննարկումների շրջան ըստ ոլորտների: Կանցկացվեն համապատասխան մասնագետի հետ առանձնացված վայրերում:

Աշխատանքային լեզուներ՝ անգլերեն և հայերեն