- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Քաղաքացիների հերթական ընդունելություն

Օգոստոսի 2-ին Վանաձորի քաղաքապետի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունն էր, որին մասնակցում էին նաև քաղաքապետարանի համապատասխան բաժինների պետերը:  Գրանցված 34 քաղաքացիներից ընդունելությանը ներկա էր 21-ը: Քաղաքապետից  այս անգամ հիմնականում աջակցություն էին ակնկալում բնակարանային  խնդիրների լուծման համար: Քաղաքացիների մի մասն էլ օգնություն էր ակնկալում աշխատանքի և սոցիալական այլ հարցերի լուծման համար: Բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: