- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Փոսային նորոգման աշխատանքների մեկնարկը տրված է

Վանաձորում մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները: Մրցույթը շահել է <Լոռի-ՃՇՇ> ՓԲ ընկերությունը: Համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանը կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանին հանձնարարել է հետևողական լինել տարվող աշխատանքների որակին, ինչպես նաև աշխատանքներն իրականացնել հնարավորինս արագ:
Միևնույն ժամանակ հանձնարարվել է այն ճանապարհներին, որտեղ փոսային նորոգման աշխատաքներ են տարվելու, ապահովել համապատասխան նշաններով: