Ցուցադրական հատուկ տակտիակական ուսումնավարժություն Վանաձորում

Այսօր՝ օգոստոսի 20-ին , Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019 թ. հիմնական միջոցառումների պլանի շրջանակներում Վանաձորում անցկացվեց «Գազի պայթյունի հետևանքով կիսաքանդ բազմաբնակարան շենքում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում և հետևանքների վերացում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն ,որին ներգրավված էին նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի աշխատակիցները ՝ բաժնի պետ Բենիկ Նազարյանի գլխավորությամբ :
Միջոցառմանը ներկա էր նաև Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը:
Միջոցառման ուսումանական նպատակն է կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները վթարի դեպքում և արձագանքող ուժերի գործունեությունների ներդաշնակումը :

You May Also Like