- Վանաձոր - http://vanadzor.am -

Տուրիստական բազայի շենքի ապամոնտաժման մասին ապատեղեկատվությանն ի պատասխան

Posted By Vanadzor On August 24, 2017 @ 11:34 In Լուրեր | No Comments

Սույն թվականի օգոստոսի 18-ին սկսվեցին Վանաձոր, Նաիրի փող. թիվ 4 հասցեում գտնվող, «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությանը պատկանող տուրիստական բազայի վթարավտանգ շենքի ապամոնտաժման աշխատանքները:

 

Որոշ լրատվամիջոցների կողմից անմիջապես ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ապօրինի կերպով քանդում են տուրբազայի շենքն ու ճոպանուղին:

 

Հիշեցնենք, որ ցանկացած տեղեկատվություն հրապարակելուց առաջ լրատվամիջոցը պարտավոր է այն ճշտել, ապա միայն հրապարակել: Վանաձորի համայնքապետարանին ոչ ոք չի դիմել Վանաձորի ճոպանուղու և տուրիստական բազայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

 

Ստորև ներկայացնում ենք Վանաձորի համայնքապետարանի պատասխանը.

 

Տեղեկացնում ենք, որ ք. Վանաձոր, Նաիրի փող. թիվ 4 հասցեում գտնվող, «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությանը պատկանող, տուրիստական բազայի վթարավտանգ շենքի ապամոնտաժումը իրականացվում է Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 66, առ 18.07.2017թ. տրված քանդման թույլտվության հիմնա վրա և ապօրինի չէ:

Տեղեկացնում ենք նաև, որ վերը նշված հասցեում գտնվող կառույցը երբևէ չի պատկանել Կիրովական քաղաքին, հետագայում նաև Վանաձոր համայնքին: Տուրիստական բազա կառուցելու համար Կիրովականի քաղգործոկմի 16.03.1970թ. թիվ 6 որոշմամբ կազմկերպությանը հատկացվել է հողամաս, այնուհետ կազմակերպությունը պատվիրել է նախագիծ ՀԽՍՀ ՊԵՏՇԻՆ-ի «Հայպետնախագիծ» ինստիտուտին և նշված ինստիտուտի ճարտարապետ Հասրաթյանի արվեստանոցում նախագծվել է տուրիստական բազան, նրա շրջակայքի բարեկարգումը և ինժեներական ենթակառուցվածքները: Շինարարությունը իրականացվել է 80-ական թվականներին վերը նշված կազմակեպության միջոցներով և մնացել է անավարտ: 2005թ. «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը դիմել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի պետ. կադաստր և սահմանված կարգով կատարել առաջին պետական գրանցում: Նշեմ նաև, որ ՀՀ կառավարության 3 փետրվարի 2005 թվականի N 176-Ա «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  որոշմամբ տուրիստական բազան չի հանձնվել Վանաձոր համայնքին որպես անավարտ շինարարության օբյեկտ:

Հաշվի առնելով վերոգրյալը տեղեկացնում եմ, որ ք. Վանաձոր Նաիրի փող. թիվ 4 հասցեի տուրիստական բազան իր բոլոր մասնաշենքերով ու կիսակառույցներով ներառված չէ Վանաձոր համայնքի հաշվեկշռում, հետևաբար չէր կարող օտարվել,հայտարավեր աճուրդ կամ գնահատվեր նրա հաշվեկշռային արժեքը:

Տուրիստական բազայի շինության վթարային աստիճանը համաձայն ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագերեի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի տրված թիվ 13/80, առ 11.05.2017թ. եզրակացության 5-րդ աստիճան է և ենթակա է ապամոնտաժման: Վթարայնության աստիճանը որոշվել է՝ հաշվի առնելով ՀՀՇՆ – II- 6.02-2006 «Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր»-ը:

Ինչ վերաբերում է ճոպանուղուն, տեղեկացնենք, որ այն հանդիսանում է առանձին գույքային միավոր: Կառավարության համապատասխան որոշումներով չի հանձնվել Վանաձոր համայնքին: Հետևաբար ներառված չէ համայնքի հաշվեկշռում: Նաև տեղեկացնենք, որ ճոպանուղու ներքին կայարանի և հենասյուների հատվածում քանդման ոչ մի աշխատանք չի իրականացվում և թույլտվություն տրված չէ: Ե՛վ ճոպանուղու, և՛ տուրիստական հանգրվանի հետ կապված կատարվել են նախնական ուսումնասիրություններ, կատարվել է էսքիզային նախագիծ, կատարվել են նախնական հաշվարկներ, և փաթեթն ուղարկվել է կառավարություն՝ քննարկման:

 


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/%d5%bf%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%bd%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b7%d5%a5%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b4%d5%b8%d5%b6%d5%bf%d5%a1%d5%aa%d5%b4/

URLs in this post:

[1] Facebook68: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2F%25d5%25bf%25d5%25b8%25d6%2582%25d6%2580%25d5%25ab%25d5%25bd%25d5%25bf%25d5%25a1%25d5%25af%25d5%25a1%25d5%25b6-%25d5%25a2%25d5%25a1%25d5%25a6%25d5%25a1%25d5%25b5%25d5%25ab-%25d5%25b7%25d5%25a5%25d5%25b6%25d6%2584%25d5%25ab-%25d5%25a1%25d5%25ba%25d5%25a1%25d5%25b4%25d5%25b8%25d5%25b6%25d5%25bf%25d5%25a1%25d5%25aa%25d5%25b4%2F&t=%D5%8F%D5%B8%D6%82%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B5%D5%AB+%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB+%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B4%D5%B8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%AA%D5%B4%D5%A1%D5%B6+%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6+%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6+%D5%AB+%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8F%D5%B8%D6%82%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B5%D5%AB+%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB+%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B4%D5%B8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%AA%D5%B4%D5%A1%D5%B6+%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6+%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6+%D5%AB+%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2F%25d5%25bf%25d5%25b8%25d6%2582%25d6%2580%25d5%25ab%25d5%25bd%25d5%25bf%25d5%25a1%25d5%25af%25d5%25a1%25d5%25b6-%25d5%25a2%25d5%25a1%25d5%25a6%25d5%25a1%25d5%25b5%25d5%25ab-%25d5%25b7%25d5%25a5%25d5%25b6%25d6%2584%25d5%25ab-%25d5%25a1%25d5%25ba%25d5%25a1%25d5%25b4%25d5%25b8%25d5%25b6%25d5%25bf%25d5%25a1%25d5%25aa%25d5%25b4%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2F%25d5%25bf%25d5%25b8%25d6%2582%25d6%2580%25d5%25ab%25d5%25bd%25d5%25bf%25d5%25a1%25d5%25af%25d5%25a1%25d5%25b6-%25d5%25a2%25d5%25a1%25d5%25a6%25d5%25a1%25d5%25b5%25d5%25ab-%25d5%25b7%25d5%25a5%25d5%25b6%25d6%2584%25d5%25ab-%25d5%25a1%25d5%25ba%25d5%25a1%25d5%25b4%25d5%25b8%25d5%25b6%25d5%25bf%25d5%25a1%25d5%25aa%25d5%25b4%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.