Վաստակաշատ աշխատողի, սրտացավ մարդու՝ Ռուդոլֆ Խաչատրյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների, գործընկերների և մտերիմների սրտերում

Կյանքի 72-րդ տարում վախճանվել է 2013-2016թթ. Վանաձորի քաղաքապետի օգնական Ռուդոլֆ Կիպրոնի Խաչատրյանը:

Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է 1945թ. սեպտեմբերի 5-ին Դսեղ գյուղում, մանկավարժի ընտանիքում: Ավարտել է Կիրովականի թիվ 3 դպրոցը, 1965թ.-ին  ընդունվել է Կիրովականի սարքաշինական տեխնիկումը, նույն թվականին մեկնել է բանակ: 1968թ. վերադառնալով ծառայությունից՝ ընդունվել է աշխատանքի ճշգրիտ հաստոցների գործարանում՝  որպես էլեկտրափականագործ: Աշխատել է մինչև 2001թ.: 1972թ. ավարտել է սարքաշինական տեխնիկումը: 1974- 1979թթ. սովորել և ավարտել  է Կիրովականի պետական մանակավարժական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկայի ուսուցչի մասնագիտություն: Երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում:

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում հանգուցյալի ընտանիքին, բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում համբերություն ու ոգու կորով: Վաստակաշատ աշխատողի, սրտացավ մարդու՝ Ռուդոլֆ Խաչատրյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների, գործընկերների և մտերիմների սրտերում:

You May Also Like

Leave a Reply