Վանաձոր քաղաքի աթլետիկայի առաջնություն

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, հունիսի 8-ին Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում անցկացվեց աթլետիկայի առաջնություն:Մրցումներին մասնակցեցին 100-ից ավել մարզիկ-մարզուհի:
Պարգևատրման արարողությանը ներկա էր Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը: Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով, նվերներով:
2005-2006թթ. ծնված տարիքի աղջիկների մրցումներում հաղթողներ դարձան`
վազք 50մ -Ինգա Շեկոյանը,
վազք 400մ -Ռոզի Փոգրանյանը,
վազք 800մ – Նունե Գրիգորյանը,
հեռացատկ -Լուսինե Ալեքսանյանը:
Տղաների մրցումներում հաղթողներ դարձան`
վազք 50մ -Էրիկ Ղազախեցյանը,
վազք 400մ -Տիգրան Շախբազյանը,
վազք 800մ Էրիկ Սահակյանը,
հեռացատկ -Գեորգի Առաքելյանը:
2007թ և փոքր տարիքի աղջիկների մրցումներում հաղթողներ դարձան`
վազք 50մ -Անի Հակոբյանը,
վազք 200մ -Անի Հակոբյանը,
վազք 400մ -Դիանա Ասրյանը,
հեռացատկ -Սոնա Սարգսյանը:
Տղաների մրցումներում հաղթողներ դարձան`
վազք 50մ-Էրիկ Գևորգյանը,
վազք 200մ -Տիգրան Էմինյանը,
վազք 400մ -Էրիկ Գևորգյանը,
հեռացատկ -Արկադի Կոլոդյաժնին :
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին և աթլետիկայի մարզադպրոցի կոլեկտիվին:

You May Also Like