Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր-Փասադենա բարեկամությունը 25 տարվա պատմություն ունի

. Լուրեր, Տեսադարան

Սեպտեմբերի 4-5-ին հերթական ճանաչողական այցելությամբ Վանաձորում էր Փասադենայի պատվիրակությունը քաղաքապետ Թերի Թորների գլխավորությամբ: Ստվար պատվիրակության կազմում էին փոխքաղաքապետ Ջոն Քենեդին, Փասադենայի գանձապահ Վիգեն Երգանյանը, միասնական դպրոցական վարչության տնօրեն Վրույր Բուլղուրջյանը, Հայ օգնության միության Փասադենայի մասնաճյուղի նախագահ Թալին Հանդոյանը, քաղաքային խորհրդի անդամ Ջոն Հայրապետյանը, այլ պաշտոնյաներ: Ամերիկացի բարեկամներին ընդունեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Երկօրյա այցելության ընթացքում փասադենացի բարեկամներն այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Գուգարաց թեմի առաջնորդարան, Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում ծաղիկներ խոնարհեցին եղեռնի զոհերի հուշաքարին, Վանաձորի թիվ 3,4,5,8 և 33 նախակրթարաններում ծանոթացան Փասադենայի կողմից նվիրաբերած միջոցներով կատարված բարենորոգման աշխատանքներին: Նվերներ հանձնեցին նախակրթարանների փոքրիկներին:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր