- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձոր համայնքում շարունակվում են բարեկարգման ընթացիկ աշխատանքները

Կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրություները համակարգող բաժնի վերահսկողությամբ փոխարինվում են  փոքր աղբարկղերը: Հիշեցնենք, որ Տիգրան Մեծի պողոտայում ավելի վաղ տեղադրել են հետո աղբարկղեր տեղադրվեցին նաև Վարդանանց, Մյասնիկյան և Դեմիրճյան փողոցներում, Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգում: Ուշադրության կենտրոնում են նաև կենցաղային աղբի համար նախատեսված մեծ աղբարկղերը: Դրանց շրջակայքը ցանկապատվում է, որպեսզի քամին աղբը չտարածի: Վերանորոգվել և ներկվել են քաղաքային լճի հարակից կամրջի բազրիքները: Բարեկարգվում է լճի տարածքը, վերանորոգվում են հենապատերը:  Շարունակվում են նաև ծառերի էտման աշխատանքները:  Դրանց արդյունքում ստացված փայտը բաժանվում է սոցիալապես անապահով ընտանիքներին: Ավելի քան 30 ընտանիք արդեն ստացել է: Շարունակվում են շրջայցերն ու հանդիպումները թաղամասերում: Բնակիչների կողմից բարձրացված խնդիրները տեղերում լուծում են ստանում: