Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵԿԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

. Լուրեր

Հունվարի 24-ին 2017թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ Ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը: Վերջինս նախ սկսեց եկամուտների վերլուծությունից:

Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն եկամուտների գծով կատարվել է 93.7%-ով, բյուջեով նախատեսված 2մլրդ 433մլն 353հազ 5հար դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 2 մլրդ 280 մլն 345 հազ 4 հար դրամ, որից 2 մլրդ 157մլն  955 հազ 7 հար դրամը վարչական բյուջեի մասով, իսկ 122մլն 389հազ 7 հար դրամը՝ ֆոնդային բյուջեի մասով: Եկամուտները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 112մլն 899 հազ 8 հար դրամով, որը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիայի նվազեցմամբ:

Փոխարենը՝ կարևոր առաջընթաց է գրանցվել: Սեփական եկամուտների գծով բյուջեն կատարվել է 102.6%-ով, բյուջեով նախատեսված 705 մլն 556հազ 3 հար դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 723 մլն 943 հազ 8 հար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են 59 մլն 057 հազ .2 հար դրամով.

Պաշտոնական դրամաշնորհների գծով բյուջեն կատարվել է 85.9%-ով, նախատեսված 1 մլրդ 592 մլն 524 հազ 6 հար դրամի դիմաց հատկացվել է 1 մլրդ 368 մլն 168 հազ 3 հար դրամ, նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 192 մլն 403 հազ դրամով.

ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների գծով կատարվել է 100%-ով, նախատեսված 61 մլն 362 հազ 8 հար դրամի դիմաց հատկացվել է 61 մլն 353 հազ 6 հար դրամ:

Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գծով բյուջեն կատարվել է 212.7%-ով, նախատեսված 47 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 99 մլն 969 հազ 9 հար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են 50 մլն 229 հազ 8 հար դրամով:

 

        Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն ծախսերի գծով կատարվել է 90.3%-ով, նախատեսված 2 մլրդ 433 մլն 353 հազ 5 հար դրամի դիմաց կատարողականը կազմել է 2 մլրդ 198 մլն 135 հազ 6 հար դրամ, որից 2 մլրդ 145 մլն 300 հազ 9 հար դրամը վարչական բյուջեի մասով, իսկ 52 մլն 834 հազ 7 հար դրամը՝ ֆոնդային բյուջեի մասով:

Ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 168 մլն 200 հազ դրամով:

Հաշվետվության ավարտին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը խոսեց առաջնահերթություններից, որոնց թվում նաև աշխատավարձի պարտքն է: Քաղաքապետը նշեց, որ խնդիրը լուծվելու է համայնքի սեփական միջոցների հաշվին, ուստի Ֆինանսական բաժնի պետից հստակեցրեց ժամկետները: Վահե Գրիգորյանը վստահեցրեց, որ երրորդ եռամսյակում նախատեսում են պարտքերն ամբողջությամբ մարել և տարին փակել առանց պարտքերի:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր