Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

. Լուրեր

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ
Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ուսումնական տարվա առաջին օրը հիշարժան է հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց կամ բուհ: Այս օրվա յուրաքանչյուր ակնթարթ անմոռանալի է: Այն ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Այս օրն է տրվում գիտելիքի շտեմարանից անհատնում գանձեր ստանալու, նոր արժեքներով հարստանալու մեկնարկը:
Հայ ժողովուրդը մշտապես կարևորել է կրթությունը, քանի որ գիտակցել է, որ այն աշխարհաճանաչողության և նախնիների կուտակած գիտելիքն ու փորձը սերունդներին փոխանցելու միակ ճշմարիտ ճանապարհն է:
Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները նոր մարտահրավերներ են, որոնք միտված են մեր կրթական համակարգը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելուն, կրթության որակի բարելավմանը, բանիմաց և մրցունակ սերնդի ձևավորմանը: Յուրաքանչյուր պետություն հենվում է իր քաղաքացիների մտավոր ներուժի վրա: Գիտելիքն է որոշում նաև մարդու բարեկեցությունը:
Կրթության գործի հարգարժան նվիրյալներ, սիրելի դպրոցականներ և ուսանողներ, բազում հաջողություններ եմ մաղթում նոր ուսումնական տարում, հագեցած առօրյա, գիտության և մշակույթի լույսով ողողված պայծառ ապագա:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր