Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

. Լուրեր

Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Գիտելիքն է մարդկության շարժիչ ուժը բոլոր ժամանակներում: Ուսանողության տարիներին ձեռք բերած գիտելիքը ծառայելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում: Հաստատուն աշխարհայացքը, նպատակասլացությունը և աշխարհը փոխելու ազնիվ մղումը երիտասարդներին համախմբում է հասարկական, ազգային և համամարդկային խնդիրների լուծման շուրջ: Ուսանողը կարևորագույն պրոցեսների նախաձեռնողն ու ակտիվ մասնակիցն է, երբեմն նույնիսկ ընբոստության ճանապարհով:
Սիրելի ուսանողներ, վստահ եմ՝ մեր երկրի լավագույն ապագան ձեր ձեռքերում է: Քաղաքացիական բարձր գիտակցությունը հենց ձեզ է վերապահում պետության զարգացման նոր օրակարգի ձևավորումը: Գիտելիքով, մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդն է մեր հարատևության երաշխիքը:
Վանաձորը, լինելով հանրապետության երրորդ քաղաքը, մշտապես եղել է բարձրագույն կրթության դարբնոցներից մեկը: Ուսանողական աշխույժ կյանքն ու երիտասարդությանը բնորոշ եռուզեռը քաղաքը դարձրել են առավել գունագեղ և շնչող: Այսօր էլ վանաձորցի ուսանողները փայլուն հաջողություններ ունեն կրթության բնագավառում, նրանք անկտիվ ներգրավված են համայնքի համար կարևոր գործընթացներում:
Ուսանողների միջազգային օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ բուհերում սովորող բոլոր ուսանողներին: Մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ և անձնական կյանքում:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր