Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

. Լուրեր

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առթիվ:

Հայաստանի անկախ հանրապետության կառավարման ինստիտուտի զարգացման համար կարևորագույն ձեռքբերումներից է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, որն իր գոյության 21 տարվա ընթացքում կայացման դժվարին ուղի է անցել: Հանրության խնդիրների լուծումը և համայնքային իշխանության գործունեության արդյունավետությունը  պետության առաջընթացի գրավականն են: Մասնակցային կառավարման միջոցով ժողովրդի իշխանության լիարժեք իրականացումը ՏԻՄ-երին պարտադրում է առավել պատասխանատու գործել, հանրության իրազեկության բարձրացումը նպաստում է համայնքի խնդիրները լուծելու գործում ՏԻՄ-ի աշխատանքի արդյունավետությանը:

Սիրելի վանաձորցիներ, մենք ամեն ինչ անելու ենք՝ քաղաքացիներին ծառայելու առաքելությունը պատվով իրականացնելու համար: Միասին ենք Վանաձորը դարձնելու այն գողտրիկ օրրանը, որն իր զավակների համար կլինի ոչ միայն Տուն, այլև աշխատելու և արարելու համար հեռանկարային վայր:

Համակարգի հարգելի աշխատակիցներ, դուք պարտքի բարձր գիտակցումով եք կատարում ձեր աշխատանքը՝ վստահորեն լուծելով ձեր առջև դրված խնդիրները:

Կրկին շնորհավորում եմ, մաղթում եմ  առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություն և բարեկեցիկ կյանք:  Վստահ եմ՝ առավելագույն եռանդով շարունակելու եք ծառայել Վանաձորին և վանաձորցուն՝ հանուն զարգացման և առաջընթացի:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր