Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր-Բաթումի բարեկամությունը՝ նոր հարթության վրա

. Լուրեր

Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովի հրավերով պաշտոնական այցով Բաթումիում էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Աջարական Ինքնավար Հանրապետության վարչապետ Զուրաբ Պատարաձեի հրավերով Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ  մեկնել էր Աջարիա՝ փոխհամագործակցությունն ամրապնդելու և այն առավել ընդգրկուն դարձնելու նպատակով:

Աջարիայի հանրապետության մայրաքաղաք Բաթումիի և Վանաձորի բարակեմությունը տասնամյակների պատմություն ունի: Մշակութային, մարզական և այլ ոլորտներում համագործակցությունը քույր քաղաքների միջև պարբերական բնույթ ունի: Համագործակցությունն ամեն տարի ավելի է ամրապնդվում՝ փոխադարձ այցելություններով:

Այցի շրջանակում  Լոռու պատվիրակությանը հյուրընկալեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Զուրաբ Պատարաձեն,, Գերագույն Խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն, ապա հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարը: Հանդիպումներին ներկա էին նաև պաշտոնատար այլ անձիք: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համագործակցության հեռանկարները: Կողմերը փոխանակվեցին զբոսաշրջության,  էկոբնամթերքի արտադրության և այլ  ոլորտներում ունեցած փորձով:

Հադիպումների ընթացքում աշխատանքային քննարկում ծավալվեց  Վանաձոր-Բաթումի քույր քաղաքների միջև բարեկամությունն ամրապնդելու և տարբեր ոլորտներում գործնական քայլեր կատարելու մասին:  Պատվիրակությունը մասնակցեց Բաթում քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը, ինչից հետո  քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վերջում կողմերը փոխանակեցին հուշանվերներ: Լոռու մարզպետը փոխադարձ այցով Լոռու մարզ հրավիրեց Աջարիայի վարչակազմի ղեկավարին:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր