Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորցիները դիմավորեցին աշխարհի առաջնության հաղթող Տիգրան Կիրակոսյանին

. Լուրեր

«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 13-ին տոնական տրամադրություն էր տիրում: Վանաձորի համայնքապետի տեղակալ  Արման Բերնեցյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գևորգ Մացակյանի գլխավորությամբ, ՕՀՄՄԴ աշխատակիցներն ու բազմաթիվ  մարզասերներ դիմավորեցին սամբո ընբշամարտից աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին:  Մարզիկին  ծափողջույնների ներքո հանձնեցին հայոց եռագույնը, իսկ պարանոցը զարդարեց  հաղթանակի դափնեպսակը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից 12-ը Սոչիում անցկացվեց սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունը: 52 կգ քաշային կարգում փայլուն ելույթ  ունեցավ մեր համաքաղաքացի  Տիգրան Կիրակոսյանը, ով նվաճեց  ոսկե մեդալ: Եզրափակչում հայ մարզիկը հաղթեց  աշխարհի գործող չեմպիոնին՝ մոնղոլ Մարալ Էրդենե Չիմեդորժին: Մրցամարտն ավարտվեց 5:1 հաշվով: Այս անգամ մրցաշարին մասնակցում էին ռեկորդային՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր