Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորում Վարդավառը նշվեց մեծ շուքով

. Լուրեր, Տեսադարան

Վարդավառը հայ ժողովրդի ամենասիրած տոներից է։ Հնում այս տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև քրիստոնեության ընդունումից հետո և հասել մեր օրեր։

Հուլիսի 23-ին Վանաձորի Հայքի հրապարակում տոնական իրարանցում էր։ Վանաձորի քաղաքապետարանի և քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նախաձեռնությամբ վանաձորցիների օրն իսկապես տոն դարձավ։ Ուրախ երգ-երաժշտությունն ապահովեց բարձր տրամադրություն, իսկ ջրցան մեքենաների անակնկալ այցը խանդավառության նոր լիցքեր հաղորդեց։
Շնորհավոր Վարդավառ, սիրելի վանաձորցիներ…

 

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր