Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորում շուտով կկառուցվեն երկու նոր արտադրական ձեռնարկություններ

. Լուրեր, Տեսադարան

Վանաձոր համայնքի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին հերթական նիստը կրկին անցավ միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների  մասնակցությամբ: Օրակարգային 9 հարցերից առաջինը հատկապես ուշագրավ էր: Այն «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ -ին Վանաձոր համայնքի Շիրակի խճուղու վրա գտնվող հողամասը նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին էր:

Իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն Վանաձորում նոր արտադրություններ է հիմնելու: Ընկերության հիմնադիր տնօրեն Հոսսեյն Յաղուբպուրը խոստանում է  120 մլն դոլար ներդրում կատարել:

Պլանավորվել է Վանաձորում հիմնել  2 գործարան, որոնցից մեկը արտադրելու է կոմպոզիտային բալոններ, մյուսը՝ կարբոնի մանրաթելերի արտադրության գործարան է լինելու: Ստեղծվելու է նաև ագրոկոմպլեքս, որը կզբաղվի անասնաբուծությամբ, կաթնամթերքի և բիոմթերքի արտադրությամբ: Այս նպատակով էլ ընկերությունը նախատեսում է ներդնել ևս 20 մլն եվրո:

Արդյունքում Վանաձորում մինչև 2000 աշխատատեղ է ստեղծվելու:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր