Համապետական շաբաթօրյակն ընթացքի մեջ է

Մարզկենտրոն Վանաձորում երկրորդ համապետական շաբաթօրյակի աշխատանքները մեկնարկեցին վաղ առավոտից: Հայքի հրապարակում կատարվեց տեխնիկական միջոցների ստուգատես, այնուհետև սկսվեցին մաքրման աշխատանքները:
Հիշեցնենք, որ առաջին համապետական շաբաթօրյակի ընթաքում մարզի 348 աղբավայրերից փակվել ու մաքրվել էին 340-ը: Այս ամենն արտացոլված է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ստեղծված map.transproject.am կայքէջում:
Ներկայում մնացյալ 8 աղբավայրերի փակման, ինչպես նաև առաջին շաբաթօրյակին հաջորդած օրերին աղբի նոր կուտակումների, ինչպես նաև միջպետական, հանրապետական և ներհամայնքային ճանապարհների շրջակայքի մաքրման խնդիր է դրված:

Տարածքներում պատասխանատուներ են  նշանակված: Հաշվարկվել է՝ այս շաբաթօրյակին մոտ 30 ավտոմեքենա աղբ է տեղափոխվելու: Քանի որ հանգստի ակտիվ շրջան է, Վանաձորի քաղաքապետարանը շեշտը կդնի հատկապես հանգստի գոտիների մաքրության վրա:

You May Also Like

Leave a Reply