Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորում համայնքապետարանը ՛՛Մաքուր Հայաստան՛՛ գործողությունները սկսել է այսօր

. Լուրեր

Վանաձորի համայնքապետրանը, համաձայն քաղաքապետի կողմից ստեղծված օպերատիվ շտաբի նախաձեռնության, ՛՛Մաքուր Հայաստան՛՛ ծրագրով շաբաթօրյակի աշխատանքները սկսել է ուրբաթ օրը՝ այսօր: Ճիշտ որոշում է, քանի որ աղբավայրերի ծավալները այնպիսի չափերի են , որ մեկ աշխատանքային օրը կարող է բավարար չլինել բոլոր աղբավայրերը վերացնելու համար:

Ի պատիվ համայնքապետարանի և աջակից կազմակերպությունների՝ այսօր  շուրջ  3 ժամվա ընթացքում հնարավոր դարձավ վերացնել Վանաձորի Բազում թաղամասի Չերկասի 7 հասցեի բազմաբնակարան շենքերի բակում շուրջ 20 տարի ձևավորված և կուտակված աղբավայրը:

Երևակայել անգամ հնարավոր չէր, թե ինչ ոգևորություն  էր բնակիչների մոտ, տեսնելով, որ ժամերի ընթացքում մաքրվում են երկու տասնյակ տարիների ՛՛Ավգյան ախոռները՛՛: Համայնքապետարանի ներկայացուցիչները տեղում, կամավորության սկզբունքով, ընտրեցին արդեն մաքրված տարածքի համար պատասխանատու բնակիչներ, ովքեր հանձնառեցին հսկողություն սահմանել, որ բնակիչներն այլևս աղբը չթափեն սահմանված վայրից դուրս:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր