Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորում առաջին անգամ կանցկացվի ազգային կոխ ըմբշամարտի ՀՀ առաջնություն

. Լուրեր

Ըմբշամարտը Հայաստանում ունի պատմական խորը արմատներ: Դեռևս միջնադարում Հայկական լեռնաշխարհում տարածված է եղել սպորտաձևի այս տեսակը , որը հայերը անվանել են «Կոխ»: Կոխը հայկական ազգային ըմբշամարտն է ,ըմբշամարտի ամենավաղ տեսակներից մեկը: Գոյություն ունեն կոխի երկու տեսակ՝ Լոռու կոխ և Շիրակի կոխ։ Կոխի մրցույթները սովորաբար ուղեկցվում են հայկական ժողովրդական երգերով, մինչև մարտի սկիզբը բոլորը պարում էին հայկական ժողովրդական պարեր:

2001 թվականից Հայաստանում գործում է Կոխի ազգային ֆեդերացիան, 2015-ից այն գլխավորում է հունահռոմեկան ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը:

Հոկտեմբերի 18-ին Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը հյուրընկալել էր Հայկական ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանին և ազգային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ, Կոխ ըմբշամարտի զարգացման ծրագրերի փոխնախագահ Սերոբ Անդրեասյանին : Հանդիպմանը, որին ներկա էին նաև աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը , Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը և մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը, քննարկվեցին Վանաձորում կայանալիք ազգային կոխ ըմբշամարտի մեծահասակների մրցաշարի անցկացման մանրամասները :

Ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է մարզերում խթանել սպորտաձևի տարածումը, քանի որ այս մարզաձևը ոչ միայն մարզական, այլ նաև մշակութային արժեք է, որը պարտավոր ենք պահպանել ու ժառանգել հաջորդ սերունդներին :

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը կարևորեց Վանաձորում առաջնության անցկացման նշանակությունը և խոստացավ ըստ ամենայնի աջակցել մրցաշարի կայացմանը՝ հույս հայտնելով ,որ նմանատիպ միջոցառումները մասսայական բնույթ կկրեն և մեծապես կնպաստեն Վանաձորում ազգային կոխ մարզաձևի զարգացմանը:

Հանդիպման ավարտին ֆեդերացիայի նախագահ Վ. Գալուստյանը հույս հայտնեց, որ Վանաձորում անցկացվելիք ՀՀ առաջնությունը կնպաստի երիտասրդների շրջանում ազգային կոխ ըմբշամարտի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը և մարզաձևում վերջիններիս նրեգրավվածության աճին :

Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մեծահասակների առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ից 29-ը Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում :

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր