Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կոչը վանաձորցիներին

. Լուրեր

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Արձագանքելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՛՛Մաքուր Հայաստան՛՛   ծրագրային նախաձեռնությանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կոչին՝ 2017 թվականի մայիսի 27-ին իրականացնել մարզային շաբաթօրյակ,  Վանաձորի  համայնքապետարանը կոչ է անում  բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն քաղաքի մաքրման և կանաչապատման գործում և աջակցել շաբաթօրյակի անցկացմանը:

Հայրենի քաղաքի մաքրությունը նաև համայնքի զարգացման գրավականն է: Մեկ անգամ ևս փաստենք, որ թե’ մեր համաքաղաքացիների, թե’ զբոսաշրջիկների համար Վանաձորը գրավիչ և համարավետ դարձնելու համար նաև ինքներս պետք է ապահովենք  մեր թաղամասերի, զբոսայգիների, հանգստյան գոտիների ու ճանապարհների մաքրությունը:

Համայնքապետարանն իր  հնարավորության սահմաներում կիրականացնի նախանշված տարածքների  մաքրում և աղբի տեղափոխում, սակայն ակնկալում ենք նաև այն կազմակերպությունների աջակցությունը, ովքեր կարող են տրամադրել ամբարձիչ և լրացուցիչ բեռնատար տեխնիկա :

Քաղաքացիները, կազմակերպությունները կարող են  կապ հաստատել համայնքապետարանում ձևավորված օպերատիվ շտաբի հետ , զանգահարելով  համայնքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժին +322 4 0025 և 060  65 95 95 հեռախոսահամարներով:

 

Վանաձոր համայնքի ղեկավար             Մամիկոն Ասլանյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր