Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

. Լուրեր

Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեծ է ձեր դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում: Երախտապարտ ենք ձեր սուրբ առաքելությունն անմնացորդ կատարելու համար: Դուք եք գիտելիքի և բարության սերմնացանները: Մարդու, քաղաքացու ձևավորման սաղմերը ծլարձակում են մանկավարժների ձեռքի տակ: Դարեր ի վեր դպրությունը հայի համար եղել է պաշտամունքի առարկա: Հայ ուսուցիչն է եղել մեր տեսակի հարատևության բանալին թե՛ խաղաղ կեցության ընթացքում, թե՛ օրհասական պահերին: Այսօրվա պահանջն է՝ կրթելուն և դաստիարակելուն զուգահեռ՝ ձևավորել հայրենիքի պաշտպաններ, ովքեր այսօր անառիկ են պահում սահմանները, իսկ դուք ամուր եք պահում թիկունքը: Կրթությունը լավագույն գործիքն է, որի միջոցով պետությունը քայլում է դեպի իր նպատակները:
Առանձին ջերմությամբ շնորհավորում եմ վաստակած հանգստի անցած ավագ մանկավարժներին, որոնց թողած ավանդի, հղկած ճանապարհի շնորհիվ է իր ուղին անկաշկանդ անցնում մանկավարժների նոր սերունդը, սակայն նոր ժամանակն իր հրամայականն ունի: Կրթության բարեփոխումներն ընթացքի մեջ են: Ավանդականի կողքին անհրաժեշտություն կա կիրառել նաև նոր մեթոդներ: Այսօր ուսուցիչն իմաստուն կերպով կարողանում է պահպանել եղած լավագույնն՝ այն զուգակցելով նորին:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ամուր առողջություն, մասնագիտական հաջողություններ և անձնական երջանկություն:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր