Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ

. Լուրեր

Սիրելի տատիկներ և պապիկներ,
ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ։
Հայը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ավագների հանդեպ։ Նրանց իմաստուն խորհուրդներով են երիտասարդներն առաջնորդվել կյանքի ճանապարհին։ Ընտանիքի,գերդաստանի հենասյունը և օջախի պահապանն են մեր մեծերը, մեր դարավոր արժեքներն ավանդույթի ուժով մեզ հասցնողը։ Մեր պապերն են անցյալից դեպի ապագա միտվող ազգային ժառանգության կապն անքակտելի պահող Նահապետները։ Մեր մամիկներն են բարության և ինքնանվիրումի բացառիկ օրինակները։
Այս օրը ևս մեկ առիթ է՝ մտորելու տարեցների խնդիրների մասին։ Նրանց անհոգ ծերությունը բոլորիս պարտքն է։ Առանձնահատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն ճակատագրի բերումով տարեցների տանը բնակվող տատիկներն ու պապիկները։
Սիրելի ծնողներ, տատիկներ և պապիկներ, իմ և աշխատակազմիս անունից ջերմությամբ և սիրով լեցուն կյանք եմ մաղթում։ Մշտապես եղեք որդիներով, թոռներով և ծոռներով շրջապատված։ Ձեր իմաստուն խորհուրդներով ուղղորդեք, օրհնությամբ զորավիգ եղեք բոլորիս։ Ժողովուրդն ասում է. ՙԾառն ամուր է արմատներով՚։ Ուրեմն խնամենք մեր արմատները, որպեսզի ամուր հենարան ունենանք։ Որդիական սիրով առողջություն և երկար կյանք եմ մաղթում, սիրելի տարեցներ։

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր