- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ


Սիրելի երիտասարդներ,

Ջերմագույն բարեմաղթանքներս եմ հղում՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։
Երիտասարդությունն ուժ է, այն ստեղծագործելու պոռթկում է, երազելու համարձակություն, համառություն և անսահման եռանդ, ուստի վերացնում է դեպի երազանքներ և նպատակներ տանող բոլոր հնարավոր սահմանները և ստիպում հավատալ լավագույնին։

Երիտասարդ տարիքում է մարդը նախանշում իր ապագայի տեսլականը, ստեղծում ամուր հիմքեր՝ այն կերտելու համար։ Մենք ունենք հրաշալի սերունդ՝ խելացի, բանիմաց և շնորհալի։ Սիրելի երիտասարդներ, Ձեր մեջ ենք տեսնում մեր երկրի ծաղկուն ապագան, հզոր հայրենիք կառուցելու մեր նվիրական իղձերի իրականացումը։

Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ։
Մաղթում եմ անհոգ ու երջանիկ կյանք, երազանքների իրականացում։