Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Երկաթուղայինի օրվա կապակցությամբ

. Լուրեր

Հարգելի երկաթուղայիններ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ:
Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առնում 1895 թվականից, երբ Նիկոլայ II կայսրը ստորագրեց Թիֆլիս-Ղարս երկաթուղու կառուցման մասին Բարձր անվանական հրամանը: Կառուցման աշխատանքները ֆինանսավորվում էին պետական բյուջեի հաշվին, իսկ գործընթացը հսկում էր ինժեներ Եվգենի Վուրցելը: 1899 թ. փետրվարին առաջին գնացքը Թիֆլիսից ժամանեց Ալեքսանդրապոլ, իսկ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին առաջին գնացքը ժամանեց Երևան: Հայաստանի համար, որը չունի ելք դեպի ծով և գտնվում է 1800 մ ծովի մակերևույթից բարձր, երկաթուղային տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակություն ունի:
Այս տարի տոնը եռակի հոբելյանական է. Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակն է, Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը և Հայաստանի երկաթուղու էլեկտրաֆիկացման 50-ամյակը:
Անգնահատելի է Հայաստանի երկաթուղայինների ներդրումը հանրապետության տնտեսական զարգացման գործում, հատկապես երկրի համար ծանր տարիներին: Այժմ երկաթուղային տրանսպորտի զարգացումը հանդիսանում է երկրի տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկը, քանի որ այն աշխարհի շուկաներ հայկական արտադրանքի արտահանման հուսալի միջոց է հանդիսանում:
Հարգելի երկաթուղայիններ, դուք անուրանալի ավանդ ունեք կարևորագույն այս ոլորտի անխափան աշխատանքի և առաջընթացի գործում: Վստահ եմ, որ նոր սերունդը պատվով կշարունակի իր նախորդների գործը, իսկ երկաթուղու աշխատանքը կդառնա առավել արդյունավետ և հուսալի:
Երկաթուղու հարգելի աշխատակիցներ և վետերաններ, կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ աշխատանքում:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր