Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետից պարգևներ՝ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին

. Լուրեր

Օգոստոսի 7-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում Եվրոպայի առաջնություններում այս տարի ձեռքբերումներ արձանագրած մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման արարողությունն էր:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախ ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց մեր քաղաքի և հանրապետության պատիվը միջազգային մրցասպարեզներում բարձր պահելու համար: «Ուզում եմ, որ Վանաձորի և Հայաստանի Հանրապետության անունը, ի դեմս ձեզ, ներկայացված լինի ամենաբարձր հարթակներում: Հուսով եմ, որ վանաձորցիները մեզ նաև աշխարհի և օլիմպիական  չեմպիոններ կտան»,-ասաց քաղաքապետը:

Պարգևատրման արարողության ընթացքում մարզիկներն արժանացան շնորհավորագրերի և դրամական պարգևների, իսկ նրանց մարզիչները՝ շնորհակալագրերի և դրամական պարգևների: Մարզուհիները քաղաքապետի կողմից նաև ծաղիկներ ստացան:

Առջևում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է, որից  ևս Վանաձորն ունի ակնկալիքներ:

Քաղաքապետի կողմից պարգևների են արժանացել.

Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի գավաթակիր (սամբո ընբշամարտ)

Աղասի Գալստյանը՝  Տիգրան Կիրակոսյանի մարզիչ

Արսեն Ղազարյանը՝  Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (սամբո ըմբշամարտ)

Գագիկ Ղազարյանը՝  Արսեն Ղազարյանի և Նարեկ Դալլաքյանի մարզիչ

Հովհաննես Մաղաքյանը՝  Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր (ազատ ոճի ընբշամարտ)

Ժորա Հովհաննիսյանը՝  Հովհաննես Մաղաքյանի մարզիչ

Անի Տեր-Հարությունյանը՝  Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր (սամբո ըմբշամարտ)

Ռոբերտ Ավետիսյանը՝  Անի Տեր-Հարությունյանի մարզիչ

Գագիկ Ղազարյանը՝  Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր (բռնցքամարտ)

Գևորգ Կոստանյանը՝  Գագիկ Ղազարյանի մարզիչ

Լիլիթ Հարությունյանը՝  Եվրոպայի գավաթի 3-րդ մրցանակակիր (աթլետիկա)

Արթուր Ղազարյանը՝  Լիլիթ Հարությունյանի մարզիչ

Էլլադա Ալավերդյանը՝  Եվրոպայի գավաթի 2-րդ մրցանակակիր (աթլետիկա)

Գոհար Նազարյանը՝  Էլլադա Ալավերդյանի մարզիչ

Նարեկ Դալլաքյանը՝  Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր (սամբո ըմբշամարտ)

Արթուր Մանուկյանը՝  Եվրոպայի երիտասարդների առաջնութան բրոնզե մեդալակիր (սամբո ըմբշամարտ)

Անատոլի Ավետիսյանը՝  Արթուր Մանուկյանի մարզիչ

Էրիկ Հարությունյանը՝  Եվրոպայի երիտասարդների առաջնութան բրոնզե մեդալակիր (սամբո ըմբշամարտ)

Արտյոմ Մելքոնյանը՝  Էրիկ Հարությունյանի մարզիչ;

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր